Logo

Բենզեման ու Ռոնալդուն նորից կարող են դառնալ թիմակիցներ

19:41 / 30.01.2024Ֆուտբոլ
null

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը տեղափոխվել «Ալ Նասր», հաղորդում է AS-ը։ 

Ֆրանսիացի հարձակվողը խոսել է Ռիյադը ներկայացնող ակումբի հետ։ «Ալ Նասրում» է հանդես գալիս Բենզեմայի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլիստները միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում»։ 

«Ոսկե գնդակի» 2022 թվականի դափնեկիրը գոհ չէ թիմում իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ։ «Ալ Իթիհադը» պատրաստ է Բենզեմային բաց թողնել միայն Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմ։ 

Հաղորդվում է, որ «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն սառեցրել է հարաբերությունները Բենզեմայի հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ