«Ալ Իթիհադի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չորրորդ տուրում վնասվածք է ստացել:
«Ոսկե գնդակի» դափնեկիրն «Ալ Վահդի» հետ մրցավեճի առաջին խաղակեսում խնդիրներ է զգացել ձախ ազդրի հատվածում և փոխարինվել է 42-րդ րոպեին:
Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիրը նոր թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Բենզեման Մադրիդի «Ռեալից» «Ալ Իթիհադ» է տեղափոխվել հունիս 6-ին: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո: Օրերս հայտնի դարձավ, որ հարձակվողը լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի հետ:


