Logo

Բենզեման տարվա առաջին գոլը խփեց և օգնեց «Ալ Իթիհադին» դուրս գալ Սուպերգավաթի եզրափակիչ

22:59 / 08.04.2024Ֆուտբոլ
null

«Ալ Իթիհադը» դարձավ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում մրցեց «Ալ Վահդայի» հետ և հաղթեց 2-1 հաշվով:

«Ալ Իթիհադի» կազմում առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որի համար սա առաջին գոլն է այս տարվա ընթացքում: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ էլ տանտերերի երկրորդ գոլը խփեց մարոկկացի հարձակվող Աբդերազակ Համդալան:

«Ալ Իթիհադը» Սուպերգավաթը կվիճարկի «Ալ Հիլյալ» - «Ալ Նասր» զույգի հաղթողի հետ:

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ալ Իթիհադ» - «Ալ Վահդա»՝ 2-1

Կարիմ Բենզեմա, 1, Աբդերազակ Համդալա, 42 - Հուսեին Ահմեդ լ-Իսա, 90+7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ