Logo

Բենզեման սպառնալիքներ է ստանում Սաուդյան Արաբիայում

12:20 / 18.01.2024Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման սպառնալիքներ է ստանում Սաուդյան Արաբիայում, հայտարարել է ֆուտբոլիստի փաստաբան Հյուգ Վիժյեն:

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» խաղացողն ատելության հաղորդագրություններ է ստանում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարությունից հետո: Պաշտոնյան Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողին մեղադրել էր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու համար:

«Նախարարի մեկնաբանությունները լուրջ հետևանքներ են թողել: Կարիմ Բենզեման սպառնալիքներ է ստանում Սաուդյան Արաբիայում: Ահաբեկչական կազմակերպությունների հետ Բենզեմայի կապ ունենալու վերաբերյալ նախարարի հայտարարությունից հետո Կարիմն ատելության հաղորդագրություններ է ստանում»,- RMC Sport-ը մեջբերում է փաստաբանի խոսքը:

Ավելի վաղ Կարիմ Բենզեման դատական հայց էր ներկայացրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի դեմ: 

Բենզեման դիտարկում է Եվրոպա վերադառնալու տարբերակները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ