«Ոսկե գնդակի» 2022 թվականի դափնեկիր Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում այցելել է Մադրիդի «Ռեալի» ճամբար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արքայական թիմի» նախկին ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս «Ալ Իթիհադում», շփվել է ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի, բրազիլացի Վինիսիուս Ժունիորի, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
Կարիմ Բենզեման մադրիդյան գրանդի կազմում հանդես է եկել 2009-2023 թվականներին:
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալը» հունվարի 9-ին կմրցի «Մալյորկայի» հետ:


