Logo

Բենզեման նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին

18:10 / 24.02.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող, «Ոսկե գնդակի» 2022 թ. դափնեկիր Կարիմ Բենզեման նշել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին, հայտնում է Marca-ն:

«Յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ցանկանում է։ Օրինակ՝ Ռոնալդուն իրեն համարում է պատմության մեջ լավագույնը, իսկ ինձ համար լագագույնը բրազիլացի Ռոնալդոն է։

Չեմ սիրում համեմատականներ տանել ֆուտբոլիստների միջև։ Կարծում եմ՝ ինչպես Ռոնալդուն, այնպես էլ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր պատմությունն ունի։ Կրիշտիանուն հիասքանչ ֆուտբոլիստ է»,- ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում ասել էր, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ