Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման բազմամիլիոնանոց պայմանագրի առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որի անունը չի նշվում, հայտնում է Marca-ն։
Առաջարկված պայմանագրի պարտադիր կետերից մեկն այն է, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆուտբոլային ակադեմիա բացի այդ երկրում:
Այնուամենայնիվ, 35-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում ամռանը հեռանալ «Արքայական ակումբից»: Նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Բենզեման մտադիր է առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել Իսպանիայի չեմպիոնի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: