Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման այս ձմռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Sports Zone-ը։
Ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին։ Նա ցանկանում է ձեռք բերել 36-ամյա հարձակվողին 6 ամսվա վարձակալությամբ: Ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը, սակայն, դեմ է գործարքին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կարիմ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայի պայմաններից և ցանկանում է հեռանալ ակումբից։