Logo

Բենզեման կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:02 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է դառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հայտնում է El Nacional-ը:

34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մոտ ապագայում դիտարկել կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակը, սակայն նրա համար առավել նախընտրելի տարբերակ է «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը:

Բենզեմայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Եթե մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր չկնքվի, ապա ֆրանսիացին բանակցություններ կվարի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեմայի պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի մեկ տարով, եթե նա դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր: Նա մրցանակի գլխավոր հավակնորդն է:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 9 խաղի, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում ֆրանսիացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ