«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, տեղափոխվի «Ֆեներբահչե», հաղորդում է Fotomac-ը:
Թուրքական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն նախագահ Սադետին Սարանին ասել է, որ թիմին գրոհները եզրափակող հարձակվող է պետք: Տեդեսկոն գոհ չէ Յուսեֆ Էն-Նեսիրիի մարզավիճակից, Ջոն Դուրանն էլ վնասվածք ունի:
Երկար քննարկումներից հետո կողմերը որոշել են, որ իդեալական թեկնածուն Կարիմ Բենզեման է: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բենֆիկան»:
Բենզեմայի տեղափոխության դեպքում «Ֆեներբահչեն», հնարավոր է, հրաժարվի Ջոն Դուրանի ծառայություններից:


