«Ալ Իթիհադի» ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման, «Ալ Ահլիի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ու «Ալ Իթիֆակի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ցանկանում են հեռանալ Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Fichajes.net-ը։
Աստղային ֆուտբոլիստներին դուր չի գալիս արաբական երկրի շոգ ու խոնավ եղանակը, ստադիոնների խաճախելիության մակարդակն ու խնդիրները խաղադաշտում։
Բենզեման, Ֆիրմինոն ու Հենդերսոնը 2023 թվականից են խաղում Սաուդյան Արաբիայում։ Երեք ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2026 թվականին։