Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգեն գործող պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ին:
Marca-ն տեղեկացնում է, որ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Բենզեմային համարում են անձեռնմխելի խաղացող:
34-ամյա ֆուտբոլիստը ևս ցանկանում է շարունակել ելույթները «Ռեալում»:
Հիշեցնենք, որ Բենզեման 2009 թվականի հուլիսին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Ռեալ»: Ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման, խփել նույնքան գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:


