Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Կադիսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է L’Équipe-ը:
Վնասվածքից վերականգնվող 34-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում բաց կթողնի երրորդ խաղն անընդմեջ։
Get French Football News-ը գրում է, որ Ֆրանսիայի հավաքականում չեն հավատում, որ Բենզեման պատրաստ կլինի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության առաջին տուրի խաղին, որտեղ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը նոյեմբերի 22-ին կմրցի ավստրալացիների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում ու խփել 6 գոլ։
«Ռեալ» - «Կադիս» խաղը կկայանա նոյեմբերի 10-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին: