Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ամենաշատ գոլ խփած երրորդ ֆուտբոլիստն է, հայտնում է Opta-ն:
«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն անգլիական «Լիվերպուլի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում խփել էր 33-րդ գոլը փլեյ-օֆֆում: Այդ ցուցանիշով լավագույնը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է (67 գոլ)։ Երկրորդը ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է (49 գոլ):
Լավագույն հնգյակում են նաև կատալոնական «Բարսելոնայի» լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին (30) և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը (26):
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բենզեմայի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել էր, իսկ դիմակայությունում առավելության էր հասել 6-2 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: