Logo

Բենզեման բաց կթողնի աշխարհի առաջնությունը

10:01 / 20.11.2022• Աշխարհի առաջնություն
Պաշտոնական
Կարիմ Բենզեմա-4

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Վնասվածքի պատճառով Կարիմ Բենզեման ստիպված է հրաժարվել աշխարհի առաջնությունում մասնակցությունից: Ամբողջ թիմը կիսում է Կարիմի վիշտն ու նրան մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վնասվածքից ապաքինվելուց հետո Բենզեման մարզվում էր անհատական ծրագրով: Նոյեմբերի 19-ին 34-ամյա ֆուտբոլիստը միացել էր ազգային հավաքականի թիմակիցներին, սակայն կրկին վնասվածք էր ստացել և չէր կարողացել ավարտել մարզումը:

«Իմ ամբողջ կյանքում ես չեմ հանձնվել, սակայն այսօր, ես պետք է մտածեմ թիմի մասին: Այդ պատճառով էլ պետք է ողջախոհ գտնվեմ և տեղս զիջեմ նրան, ով կկարողանա մեր թիմին օգնել անցկացնել լավ աշխարհի առաջնություն: Շնորհակալություն աջակցության համար»,- Ինստագրամում գրել է Բենզեման։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան նոյեմբերի 22-ին կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ: D խմբում ընդգրկված են նաև Դանիայի և Թունիսի հավաքականները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ