Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ասել է, թե ինչու է 2009 թվականին որոշել «Լիոնից» տեղափոխվել «Արքայական ակումբ», այլ ոչ թե կատալոնական «Բարսելոնա» կամ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Կային շատ ակումբներ, որոնք կապ էին հաստատում ինձ հետ՝ «Բարսելոնա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ինտեր» և այլն: Բայց իմ ընտրությունը կանգ առավ «Ռեալի» վրա, քանի որ աշխարհի լավագույն ակումբն է:
Ես հիշում եմ, որ ընկերներիս հետ ժամանակ էի անցկացնում, երբ ընտանիքս ու գործակալս զանգեցին ու ասացին, որ ես պետք է վերադառնամ տուն, քանի որ խոսելու բան կա՝ Ֆլորենտինո Պերեսն այստեղ է:
Պերեսն ինձ ասաց, որ ես կդառնամ լավագույնն աշխարհում և ամենալավ վայրը դրա համար Մադրիդի «Ռեալն» է»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 34-ամյա Բենզեման դարձել էր «Ոսկե գնդակի» դափնեկիր: