«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման Պրո լիգայում առաջին անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ: 13-րդ տուրի «Աբհայի» դեմ խաղի առաջին խաղակեսում ֆրանսիացին հաշիվը բացել է 11-մետրանոցից, իսկ ընդմիջումից հետո 15 րոպեում խփել է երկու գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
Սաուդյան Արաբիայի առաջնության 13 խաղում Բենզեման աչքի է ընկել 8 գոլով և չորս ասիստով: Ռմբարկուների ցուցակում 35-ամյա ֆուտբոլիստը հետ է մնում միայն Ալեկսանդր Միտրովիչից (10) և Կրիշտիանու Ռոնալդուից (12):
«Ալ Իթիհադը» 24 միավորով հինգերորդն է և առաջատար «Ալ Հիլալից» հետ է մնում 11 միավորով: