«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման տպավորիչ նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» կազմում:
Արաբական ակումբների գավաթի խաղարկության A խմբի առաջին տուրում «Ալ Իթիհադը» հյուրընկալվել է Թունիսը ներկայացնող «Էսպերանս Սպորտիվ» ակումբին և կամային հաղթանակի հասել 2-1 հաշվով:
35-ամյա Բենզեման խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը փոխարնվել է 71-րդ րոպեին:
«Ալ Իթիհադի» կազմում նորամուտն է նշել նաև ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:
Արաբական ակումբների գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
«Էսպերանս Սպորտիվ» (Թունիս) - «Ալ Իթիհադ» (Սաուդյան Արաբիա)՝ 1-2
Օուսեմա Բուգերա, 26 - Աբդեռազեկ Համդալա, 35, Կարիմ Բենզեմա, 55


