Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման և բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ ստացել են Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության համապատասխանաբար լավագույն ֆուտբոլիստի և լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակները:


Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանում «Ռեալը» ֆանտաստիկ քամբեքներով հասավ բաղձալի նպատակին ու նվաճեց գավաթը՝ ճանապարհին պայքարից դուրս թողնելով ՊՍԺ-ին, «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին», իսկ եզրափակիչում հաղթեց «Լիվերպուլին»:
Մրցանակ է ստացել նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Անսգար Կնաուֆը, որը ճանաչվել էր Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող:
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչի մեկնարկային կազմերը հայտնի են: Խաղը կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ ժամը 23:00-ին:


