Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը հոկտեմբերի 17-ին Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր, խոսել է իր ֆուտբոլային կուռքի մասին:
«Ռոնալդոն իմ կուռքն է ու կարծում եմ՝ նրա նման երկրորդը չկա: Անհնար է կրկնել այն, ինչը նա անում էր խաղադաշտում: Ռոնալդոն միակ հարձակվողն է, հանուն որի կարող էի լուռ նստել պահեստայինների նստարանին ու չբողոքել: Նա ֆենոմեն է, ինչպես Զիդանը, ու անկասելիէ»,- ֆրանսիացի ռմբարկուի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր է (1997, 2002): Աշխարհի չեմպիոնը «Ռեալի» գույները պաշտպանել է 2002-2007 թվականներին: