«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է շարք վերադառնալուն, տեղեկացնում է՝ Gol-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացին կկարողանա մասնակցել Իպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 34-ամյա ռմբարկուն վնասվածք էր ստացել Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում (2:2):
Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում Բենզեման անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 ասիստի հեղինակ:
«Ատլետիկ Բիլբաո» - «Ռեալ» խաղը կայանալու է փետրվարի 3-ին՝ ժամը 00:30-ին: