Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի անդալուզյան «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ոսկե գնդակի» դափնեկրի մոտ ախտորոշվել է մկանային լարվածություն: Վերականգնման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ռմբարկուն անցկացրել է 7 խաղ, խփել 5 գոլ ու կատարել 1 ասիստ: 10 տուրից հետո իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 28 միավորով միանձնյա առաջատարն է:
«Ռեալ» - «Սևիլիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: