Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հիացած է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղով:
«Բենզեման, անկասկած, Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե խոսենք խաղի դիտարժանության տեսանկյունից, կցանկանայի, որ նա խաղար մեր դեմ: Միևնույն ժամանակ, եթե Կարիմը չխաղա, ավելի հեշտ կլինի մեզ համար»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցւոմ է El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում «Ատլետիկը» հյուրընկալելու է «Ռեալին»: Հանդիպումը կայանալու է փետրվարի 4-ին՝ ժամը 00:30-ին:
Հավելենք, որ «Արքայական» ակումբը միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Բասկյան թիմը 9-րդն է: