Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարի մասին:
«Տեսնենք՝ ինչ կլինի… Հուսով եմ՝ կնվաճեմ «Ոսկե գնդակը»:
Ես ուրախ եմ, որ պայքարում եմ մրցանակի համար, խաղադաշտ դուրս գալիս ու գոլ խփում: Իսկապես շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ այսպես էլ կշարունակվի»,- Eurosport-ը մեջբերում է Բենզեմայի խոսքը:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում:
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները