Logo

Բենզեման զգուշացրել է Պերեսին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:09 / 17.01.2022Լուրեր
Կարիմ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կհեռանա թիմից, եթե ակումբը ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին՝ հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆրանսիացին տեղեկացրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին կարիերան մադրիդյան թիմում շարունակելու ցանկության մասին, միաժամանակ նշել, որ կդիտարկի հեռանալու տարբերակը, եթե Հալանդը պայմանագիր ստորագրի ակումբի հետ:

Միևնույն ժամանակ Բենզեման ոչ միայն դեմ չէ, այլևս հակված է այն տարբերակին, որ թիմն ամռանը ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:

2021/22 մրցաշրջանում Կարիմը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա