Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Վալդեբեբասում։ Մադրիդցիների կազմում մարզումները չի վերսկսել միայն թիմի առաջատար Կարիմ Բենզեման:
Սպասվում է, որ 34-ամյա ֆրանսիացի հարձակվողը կմիանա իր թիմին ԱՄՆ շրջագայության ժամանակ, հաղորդում է AS-ը:
Մադրիդի «Ռեալն» ԱՄՆ-ում 3 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով «Բարսելոնայի» (հուլիսի 24), «Ամերիկայի» (հուլիսի 27) և «Յուվենտուսի» (հուլիսի 31) հետ:
Դրանից հետո «սերուցքայինները» կվերադառնան Իսպանիա և կնախապատրաստվեն օգոստոսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում Ֆրանկուրտի «Այնտրախտի» դեմ կայանալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը:


