Logo

Բենզեմա. ««Ալ Իթիհադը» նոր մարտահրավեր է ինձ համար»

00:30 / 07.06.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Իթիհադի» աստղային նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է իր տեղափոխությունը:

««Ալ Իթիհադը» նոր մարտահրավեր է ինձ համար: Սա որակյալ առաջնություն է, որտեղ շատ լավ խաղացողներ կան: Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես այստեղ է։ Նա իմ ընկերն է, և նրա ներկայությունը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն առաջընթաց է գրանցում: Ես եկել եմ այստեղ հաղթելու համար, ինչպես դա արեցի Եվրոպայում»,- «Ոսկե գնդակի» գործող դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել արաբական ակումբ և ստորագրել երեք տարվա պայմանագիր:

Բենզեման 2009 թվականի հուլիսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղում էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում անցկացրել է 648 հանդիպում, դարձել 354 գոլի և 165 գոլի հեղինակ: Նա ֆրանսիական «Լիոնի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2005-2009 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ