Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանու ներքո «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։
Բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից (97 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները մասնակցում են երևանյան ստուգատեսին, այդ թվում՝ Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), երկուսն էլ հասել են եզրափակիչ:
97 և 130 կգ քաշային կարգերում մրցումներն անցկացվել են շրջանաձև մրցակարգով, հայտնի են մեդալակիրները:
97 կգ
- 1. Վլադիսլավ Պուստաշյալավ (Բելառուս)
- 2. Հայկ Խլոյան (Հայաստան)
- 3. Վադիմ Գորոխով (Ռուսաստան)
130 կգ
- 1. Ռանջբար Մոհամադսորուշ (Իրան)
- 2. Ալբերտ Վարդանյան (Հայաստան)
- 3. Ռատի Տալիկիշվիլի (Վրաստան)
Մյուս քաշային կարգերում ձևավորվել են եզրափակիչների զույգերը:
55 կգ
- Հոսեյնիվանդ Մոհամադ (Իրան) – Ռամազ Սիլագավա (Վրաստան)
60 կգ
- Գևորգ Ղարիբյան (Հայաստան) - Նասերպուր Պույա (Իրան)
63 կգ
- Կարեն Ասլանյան (Հայաստան) – Կեխտար Մահդի (Իրան)
67 կգ
- Սլավիկ Գալստյան (Հայաստան) – Ռեզեի Հոջաթ (Իրան)
72 կգ
- Շանթ Խաչատրյան (Հայաստան) – Հայկ Մելիքյան (Հայաստան)
77 կգ
- Մալխաս Ամոյան (Հայաստան) – Օսկու Ալի (Իրան)
82 կգ
- Դատա Չխալաձե (Վրաստան) – Էդուարդ Գակամե (Ռուսաստան)
87 կգ
- Հեդայաթ Բենրուզ (Իրան) - Վիգեն Նազարյան (Հայաստան)
Եզրափակիչները կանցկացվեն հունիսի 1-ին, կմեկնարկեն ժամը 18:00-ից: Մրցանակային ֆոնդը կազմում է 12 հազար դոլար: Մրցաշարի մուտքն ազատ է: