Logo

Բենուր Փաշայանի անվան 6-րդ հուշամրցաշարի եզրափակիչի բոլոր զույգերը

00:27 / 04.06.2025• Ըմբշամարտ
null

Երևանի «Դինամո» մարզադահլիճում հունիսի 3-ին մեկնարկել է աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարը։

Հայտնի են եզրափակիչ դուրս եկած բոլոր զույգերը.

55 կգ` Տիգրան Մինասյան - Խանվել Խաչատրյան,

60 կգ` Գևորգ Ղարիբյան - Հրաչյա Պողոսյան,

63 կգ` Դավիթ Ջոթյան - Արման Վարդանյան,

67 կգ` Սլավիկ Գալստյան - Հայկ Մելիքյան,

72 կգ` Գոռ Խաչատրյան - Ահմադռեզա Մոհսեդ Նեժադ (Իրան),

77 կգ` Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա) - Արթուր Ամոյան,

82 կգ` Սեյեդ Ռեզա Ազարշաբ (Իրան) - Աբոլֆազլ Մոհմեդի (Իրան),

87 կգ` Էրիկ Տեր-Մաթևոսյան - Վիգեն Նազարյան,

97 կգ` Հայկ Խլոյան - Թոհիդ Մոհերբիպորաբդեհգա (Իրան),

130 կգ` Արամայիս Հարությունյան - Ռազմիկ Քուրդյան։

Եզրափակիչները կկայանան հունիսի 4-ին, մեկնարկը` 18:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ