Logo

Բենիտեսը նշել է լավագույն ֆուտբոլիստին, որին մարզել է

22:54 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը նշել է լավագույն ֆուտբոլիստին, որին մարզել է։

«Սթիվեն Ջերարդը լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ աշխատել եմ։ Եթե խոսենք նրա բազմակողմանիության մասին, ապա ֆիզիկապես ուժեղ էր, գոլեր էր խփում, լավ էր խաղում գլխով, երկու ոտքերն էլ ճիշտ էր օգտագործում, հուժկու հարվածների էր տիրապետում։ Ջերարդը նաև հիանալի էր իրացնում ստանդարտները։ Նա կարող էր պաշտպանվել, եթե կար դրա կարիքը։ Հիշում եմ` ինչպես էր նա խաղում եզրային պաշտպանի դիրքում Չեմպիոնների լիգայում։ Ջերարդը box-to-box ոճի կիսապաշտպան էր և ժամանակի ընթացքում շատ ավելի լավ էր հասկանում խաղը»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

64-ամյա Բենիտեսը Ջերարդին մարզել է անգլիական «Լիվերպուլում» 2004-2010 թթ.։ Նա աշխատել է նաև Մադրիդի «Ռեալում», իսպանական «Վալենսիայում», Միլանի «Ինտերում», Լոնդոնի «Չելսիում», իտալական «Նապոլիում», անգլիական «Նյուքասլում» և այլ ակումբներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա