Logo

«Բենֆիկայի» նախկին պաշտպան. «Ամորիմը ծաղրածու էր հանդերձարանում»

20:52 / 30.03.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկայի» նախկին պաշտպան Ռոդերիկ Միրանդան խոսել է ակումբում իր նախկին խաղընկեր, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին.

«Երբեք չէի պատկերացնի, որ նա մարզիչ կդառնա։ Ամորիմը հանդերձարանում ծաղրածու էր։ Նա ուրախ բնավարություն ուներ և փորձում էր միշտ ծիծաղեցնել մյուսներին։ Երբ լսեցի, որ նա մարզչական աշխատանքի է անցել, մի փոքր զարմացած էի։ Չէի հավատում, որ Ամորիմը կարող է լուրջ մարդ լինել։

Ամորիմը, սակայն, խելացի խաղացող էր։ Նա կարողանում էր հանդես գալ տարբեր դիրքերում, դրա համար էլ հիասքանչ մարզիչ է։ Նա լավ է հասկանում խաղը»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Flashscore-ը։

Ամորիմն ու Միրանդան «Բենֆիկայում» համատեղ հանդես են եկել 2008-2011թթ.։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ