Logo

«Բենֆիկան» պատրաստ է վերադարձնել Ֆելիքսին

13:50 / 08.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարող է վերադառնալ Լիսաբոնի «Բենֆիկա»։

Ըստ A Bola-ի` պորտուգալական ակումբը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Բայց Ֆելիքսն ու նրա գործակալ Ժորժե Մենդեշը դեմ են կարիերայի շարունակության այդ տարբերակին։ Նրանք կարծում են, որ «Աթլետիկոյի»` տրանսֆերի համար պահանջած 20 միլիոն եվրո գումարը կարող են վճարել նաև եվրոպական այլ գրանդ ակումբներ։ Բացի այդ, Ֆելիքսի տարեկան աշխատավարձն այժմ 8 միլիոն եվրո է։ «Բենֆիկան» այս պահին չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բարսելոնայում» և 44 խաղում դարձել է 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ «Բլաուգրանան» ցանկանում է Ֆելիքսին պահել իր կազմում ու գնել նրա տրանսֆերը։

Ֆելիքսը «Բենֆիկայի» մանկապատանեկան դպորցի սան է, գլխավոր թիմում խաղացել է 2015-2019 թվականներին։ Նա 2019 թ. ամռանը 127 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Աթլետիկո»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ