Logo

Դարիուշ․ «Ծառուկյանը պետք է շատ ջանք գործադրի իմ դեմ մենամարտում»

17:13 / 29.11.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Բենեյլ Դարիուշն անդրադարձել է Արման Ծառուկյանի հետ մենամարտին։ Ամերիկացին պատասխանել է այն մարդկանց, ովքեր ֆավորիտ են համարում հայ մարտիկին։

«Կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի շատ հարգեն իմ պայքարը։ Գամրոտի դեմ մենամարտից առաջ բոլորը մտածում էին, որ Մատեուշը կանցկացնի թեյքդաուն, կգերիշխի պառկած դիրքում ու կհասնի հաղթանակի։ Կարծում եմ՝ բոլորը շատ լավ տեսան, որ դա չի աշխատում։ Արմանը պետք է շատ ջանք գործադրի, որպեսզի գցի ինձ հատակին ու պահի այնտեղ»,- Բենեյլ Դարիուշի խոսքը մեջբերում է Shak MMA-ը։

Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում։

27-ամյա Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 20 հաղթանակ։ Նախորդ մենամարտում հայ մարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային։ 34-ամյա Բենեյլ Դարիուշը 28 մենամարտում ունի 22 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա