Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը կմարմնավորի Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոյին, որին թունավորել են 2006 թվականին Լոնդոնում: Նոր սերիալը նկարահանելու է HBO-ն: Պարբերականի տվյալներով՝ սերիալը կոչվելու է «Լոնդոնգրադ»: Այն նկարահանվելու է Ալան Քոուելի «Լրտեսը» (The Terminal Spy) գրքի հիման վրա:
ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվիենկոն, որը փախել է Մեծ Բրիտանիա, մահացել է 2006 թվականի նոյեմբերին՝ բրիտանական քաղաքացիություն ստանալուց կարճ ժամանակ անց: