«Միլանի» կիսապաշտպան Իսմաել Բենասերը վարձավճարով տեղափոխվել է «Դինամո Զագրեբ», հայտնում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը:
Առաջիկա ժամերին 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ: «Դինամոն» հաջորդ տարի կունենա Բենասերի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն:
Բենասերը «Միլանում» անցկացրել է 137 խաղ, 2019թ. ճանաչվել է Աֆրիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: 2022 թվականին նա դարձել է Իտալիայի չեմպիոն, հաջորդ տարի «Ռոսոներիի» հետ հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:


