«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին, հայտնում է BBC Sport-ը:
28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում: Դեռևս հայտնի չեն ապաքինման վերջնական ժամկետները, բայց ըստ նախնական հետազոտության՝ պաշտպանը բաց կթողնի 4-6 շաբաթ:
Ուայթը նախորդ մրցաշրջանում էլ երկար ժամանակ բաց էր թողել ծնկի վնասվածքի պատճառով, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում խնդիրներ էր ունեցել ազդրի հետին մկանի հատվածում: Վերջին 4 խաղում պաշտպանն ընդգրկվել էր «Զինագործների» մեկնարկային կազմում:
Բեն Ուայթն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման և աչքի է ընկել 1 գոլային փոխանցումով:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


