Հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում «Տորինոյից» հեռացած իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին մարզական կարիերան կշարունակի «Ռոմայում», հաղորդում է հեղինակավոր լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը վաղուց համաձայնեցրել են անհատական պայմանագրի կետերը, գործարքի կայացմանը մնում է միայն որոշ դետալների համաձայնեցում:
Իտալիայի հավաքականի 28-ամյա հարձակվողն արդեն բուժզննում է անցել հռոմեական ակումբի համար:
Բելոտին «Տորինոյում» ելույթ էր ունենում 2015 թվականից: Նա թիմի կազմը համալրել էր իտալական «Պալերմոյից»: 2016 թվականին ազգային հավաքականում նորամուտը նշած Բելոտին իր երկրի մարզաշապիկով 44 խաղ է անցկացրել, խփել 12 գոլ: «Տորինոյի» կազմում անցկացրած 251 խաղում Անդրեա Բելոտին խփել է 113 գոլ, կատարել 28 գոլային փոխանցում: Հարձակվողը «Տորինոյի» պատմության լավագույն ռմբարկուների անվանացանկում 6-րդն է: