Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1-1) գրանցեց «Ֆրայբուրգի» հետ։
Դորտմունդյան ակումբը թիմի նորեկ Ջոբ Բելինգհեմի կարմիր քարտից հետո՝ 53-րդ րոպեից, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Բորուսիան» 29 միավորով երրորդ տեղում է, «Ֆրայբուրգը»` 17 միավորով 9-րդ։
Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-1
Լուկաս Հոլեր, 75 - Ռամի Բենսեբայինի, 31
Հեռացում` Ջոբ Բելինգհեմ, 53 («Բորուսիա Դորտմունդ»)
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


