«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա խաղի մասին:
«Վերջին օրերին հանդերձարանում ամենաշատ կիրառվող բառը ռեմոնտադան է:
Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք, ու շատերն են հավատում, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ: Նույնիսկ խաղից հետո ավտոբուսի մեջ արդեն պատրաստվում էինք պատասխան խաղին: Մեզ համար միակ ելքը հաղթանակն է»,- անգլիացու խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» պարտվել է «Արսենալին» 0-3 հաշվով: Այսօր՝ ապրիլի 16-ին, թիմերի միջև պատասխան խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում» և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


