Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կրած պարտությանը (2-3).
«Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացի ֆուտբոլիստը։
«Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավորով։


