Logo

Բելինգեմը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

18:12 / 23.11.2023Ֆուտբոլ
Ջուդ Բելինգեմ-2023

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա Ջուդն ընդհանուր խմբում է մարզվել նոյեմբերի 23-ին: Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո թիմին միացել են Անտոնիո Ռյուդիգերը, Դավիդ Ալաբան, Լուկա Մոդրիչն ու Ռոդրիգոն, որոնք մարզվել են մարզասրահում:

Արդա Գյուլերը, Օրելյան Չուամենին, Տիբո Կուրտուան, Էդեր Միլիտաոն, Կեպա Արիսաբալագան, Էդուարդո Կամավինգան ու Վինիսիուս Ժունիորը շարունակում են վնասվածքից ապաքինման գործընթացը: Կեպան մարզման մի մասն անցկացրել է խոտածածկին:

Նոյեմբերի 26-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 14-րդ տուրում կհյուրընկալվի «Կադիսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա