Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն խաղացող։
21-ամյա անգլիացին մրցանակի է արժանացել Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AFE) կողմից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 28 խաղի, խփել 19 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում՝ օգնելով «Արքայական ակումբին» նվաճել չեմպիոնի տիտղոսը։