Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա Լիգայի և Մադրիդի «Ռեալի»՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է իսպանական գրանդի մամուլի ծառայությունը։
22-ամյա կիսապաշտպանը երրորդ անգամ անընդմեջ «Ռեալում» ճանաչվում է լավագույնը, իսկ Լա Լիգայում 3 հնարավորից 2 դեպքում է լավագույնի կոչումը ստացել։ Նախորդ ամիս Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն։
Հոկտեմբերին Բելինգեմը «Ռեալի» կազմում աչքի է ընկել 7 արդյունավետ գործողությունով՝ այդ թվում «Բարսելոնայի» դեմ կայացած Էլ Կլասիկոյում դառնալով հաղթական դուբլի հեղինակ։