«Ռեալի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պատմել է թիմակիցներին, որ ամռանը հնարավորություն է ունեցել տեղափոխվելու «Մանչեսթեր Սիթի»։
The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեխանան ուշագրավ մանրամասներ է հայտնել այս թեմայի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա անգլիացին ասել է թիմակիցներին, որ «Սիթի» տեղափոխվելու դեպքում շատ ավելի մեծ գումար էր վաստակելու, սակայն իրեն մշտապես գրավել է «Ռեալի» մեծությունը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ժամերով փորձել է համոզել Բելինգեմին տեղափոխվել իր թիմ, սակայն մերժում է ստացել։
Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 խաղի, խփել է 10 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում։