Logo

Բելինգեմը պատմել է՝ ինչպես է սկսել տոնել իր գոլերը

16:36 / 01.10.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պատասխանել գոլը տոնելու իր ժեստի մասին, ինչը վերջին ամիսներին մեծ տարածում է ստացել: Անգլիացին մրցակցի դարպասը գրավելուց հետո կանգնում է երկրպագուների դիմաց և ձեռքերը կողք պարզում:

«Իրականում հստակ չգիտեմ, թե ինչու եմ սկսել այդպես տոնել գոլերը: Դա սկսվել է դեռ Բիրմինգեմում, բայց հատուկ պատճառ չեմ ունեցել: Հպարտ եմ, որ երեխաները կրկնում են գոլերի իմ տոնումը»,-  RMTV-ի հետ զրույցում ասել է 20-մյա ֆուտոլիստը:

«Ռեալի» կազմում անցկացրած 8 խաղում կիսապաշտպանը դարձել  է 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա