Logo

Բելինգեմը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

17:20 / 27.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Անտուան Գրիզմանին («Աթլետիկո»), Ռաֆինյային («Բարսելոնա»), Օյան Սանսեթին («Աթլետիկ») և Սանդրո Ռամիրեսին («Լաս Պալմաս»):

Բելինգեմը դեկտեմբերի ընթացքում դարձել է 3 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ