Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող և ինսայդեր Մայք Կիգանը:
19-ամյա ֆուտբոլիստի շրջապատը մշտական կապի մեջ է անգլիական ակումբի ղեկավարության հետ: «Բորուսիան» և «Մանչեսթեր Սիթին» լավ հարաբերություններ են պահպանում Էրլինգ Հոլանդի տրանսֆերից հետո, իսկ Բելինգեմը ցանկանում է աշխարհի առաջնությունից հետո ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն կիսապաշտպանի հարցով պայմանավորվել է գերմանական ակումբի հետ: «Բորուսիան» պահանջում է 150 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: