Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մասնակցել է հանրահայտ մոդել Քիմ Քարդաշյանի ստեղծած ներքնազգեստի բրենդի ֆոտոսեսիային:
Լուսանկարում անգլիացի ֆուտբոլիստը կիսամերկ է:
Հիշեցնենք, որ 20-ամյա Բելինգեմն այս պահին Անգլիայի հավաքականի ճամբարում է և պատրաստվում է Եվրո-2024-ին, որտեղ «Երեք առյուծներն» ընդգրկված են C խմբում և կմրցեն Սլովենիայի, Դանիայի և Սերբիայի հետ: Ավարտված ակումբային մրցաշրջանում Բելինգեմը 42 խաղում խփել է 23 գոլ ու կատարել 13 ասիստ։