Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն արժանացել է Լա լիգայի՝ հունվարի լավագույն երիտասարդ խաղացողի (Մ23) մրցանակին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
21-ամյա անգլիացին մարզական կարիերայում առաջին անգամ է ստանում այս մրցանակը, որի համար պայքարում առաջ է անցել Խավի Գերայից («Վալենսիա»), Խեսուս Ռոդրիգեսից («Բետիս»), Կոբո դա Կոստայից («Խետաֆե») և Իլայշ Մորիբայից («Սելտա»):
Նախորդ ամիս մրցանակին արժանացել էր Մադրիդի «Ռեալի» 19-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերը: