Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից հետո կհայտարարի Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու մասին, հայտնում է Bild-ը:
19-ամյա ֆուտբոլիստի համար տրանսֆերային պայքարում ֆավորիտ է համարվում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգեմի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ կարժենա 150 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը հասել է Մունդիալի քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 10-ին կմրցի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:


